«Ըստ Ձեզ ներքաղաքական իրավիճակի լուծման համար արդյո՞ք ՀՀ-ում անհրաժեշտ են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-«Գելլափ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը նման հարց է ուղղել ՀՀ քաղաքացիներին։
Հարցման պատասխանները հետևյալն են․
- Միանշանակ անհրաժեշտ է – 29,3 %
- Ավելի շուտ անհրաժեշտ է – 20,8 %
- Ավելի շուտ անհրաժեշտ չէ – 15,6 %
- Ընդհանրապես անհրաժեշտ չէ – 26,9 %
- Դժվարանում եմ պատասխանել – 7,4 %
Հարցումն արվել է հունվար ամսին։
Նույն հարցը տրվել է նաև 2023թ․ նոյեմբեր ամսին․ պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․
- Միանշանակ անհրաժեշտ է – 23,3 %
- Ավելի շուտ անհրաժեշտ է – 18,1 %
- Ավելի շուտ անհրաժեշտ չէ – 14,1 %
- Ընդհանրապես անհրաժեշտ չէ – 33,7 %
- Դժվարանում եմ պատասխանել – 10,8%
Եվ այսպես, ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, համաձայն հարցման, կողմ են հարցման մասնակիցների 50,1 տոկոսը, և համաձան նախորդ հարցման, այդ թիվը 2 ամսում աճել է մոտ 19 տոկոսով։
Արտահերթ խորհրդարանական ընտություններին դեմ են հարցվածների 42,5 տոկոսը և 2023թ․ նոյեմբերի համեմատ՝ աճել է 12.9տոկոսով։




