ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճաշում ենք լեգենդար Բիլլ Դրեյփերի, Ֆրանկլին Ջոնսոնի և Թիմ Դրեյփերի հետ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և Դրեյփերի համալսարանի միջև ստորագրվեց հուշագիր, որը թույլ կտա հայ ձեռներեցներին ԲՏԱ նախարարության աջակցությամբ Դրեյփերի համալսարանում (Draper University) մասնակցել ձեռներեցության և գործարարության ունիկալ դասընթացների՝ Սիլիկոնյան հովտում։
Շնորհակալություն Hambardzumին և Ingaին միջոցառումը կազմակերպելու համար»: