
Մեզ այս օրերին ոչ մեկ չի մոտեցել, այսքան ոստիկանների առկայությունն էլ մի բանի մասին է վկայում, սա վախի արտահայտում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը:
«Հասարակության մեծ մասի մոտ հարգանք կա որդի կորցրած ծնողների նկատմամբ, դրա համար էլ վախենում են, հետո այսքան ոստիկաններին կպարգևատրեն»,-ասաց նա: