Վարչապետ կոչեցյալ, դավաճանը չի դիմանում. Ավետ...

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈւԹՅՈւՆ

Վարչապետ կոչեցյալ, դավաճանը չի դիմանում։ Երեկ այդ արարածն իր լեդիմակբեթյան ախտանիշով, կեղծ ժպիտը դեմքին կնոջ հետ հանդիպել է դպրոցականների հետ և իր «իմաստուն» մտքերը հայտնել նրանց։ Ահա այդ «մտքերից» մեկը․ «իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ որևէ խմբի կամ անհատի կողմից իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն»:

 Այս խոսքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնախոստովանություն։

Եթե այդ արարածն ունենար դույզն իսկ ազնվություն, ապա կշարունակեր․ «Ահա և ձեր առջև նստած է այդ հանցագործն իր ընտանիքով։ Մենք, մեր ընտանիքով հենց այդ խումբն ենք, որ ոչ միայն յուրացրել ենք իշխանությունը, այլև հայրենիքը հանել ենք վաճառքի, զոհելով ձեր հայրերին և եղբայրներին, հանուն մեր ամենօրյա վայելքների»։