Վանեցյանը ճիշտ էր, իսկ ընդդիմությունը դեռ փոշ...

Օրերս մամուլը գրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են վերադառնալ խորհարդարան և շարունակել աշխատանքը նաև այդ ձևաչափով։ Այսօր դրա մասին խոսեց «Պատիվ ունեմ» խմբակցության պագամավոր Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմության համար իհարկե մեծ բիծ է, որ իրենց խորհրդարան գնալ-չգնալու մասին խոսում է Թագուհի Թովմասյանը,  բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է։ Մինչև բուն նյութին անցնելը նկատենք, որ նախորդ քառօրյային էլ «Պատիվ ունեմ» խմբակցությունը  մասնակցում էր, այս անգամ ըստ եղած լուրերի նրանց է միանալու «Հայաստան» խմբակցությունը։

Ընդդիմության խորհրդարան չգանալու մասին որոշումը, իսկ դրանից ամիսներ անց «թքածը լիզելու» որոշումը ցույց  է տալիս, որ խորհրդարանական ընդդիմությունը չունի ռազմավարություն։ Անում են քայլեր, հետո հասկանալով հնարավոր հետևանքները հետ են քաշվում և ավելի խորացնում հիասթափությունը։ Այս պահին անգամ էականա չէ՝ խորհրդարան գնալը ճի՞շտ է, թե՞ սխալ, ակնհայտ է, որ չկա ռազմավարություն և որ ամենակարևորն է չկա ընտրողների առաջ պատասխանատվության զգացում։ Մարդիկ դարձել են պատգամավորներ քաղաքացիների քվեով, բայց օտարվել են քաղաքացուց և իրենց որոշումները ոչ միայն չի բխում քաղաքացիների տրամադրություններից, այլև հարմար չեն համարում անհրաժեշտ բացատրություններ տալու այդ նույն քաղաքացիներին։

Հատկապես ընդդիմության այս օրերի գործողությունների ֆոնին առավել արժևորվում է Արթուր Վանեցյանի վարքագիծը։ Նա գարնանը պայքարի դուրս գալուց առաջ հայտարարեց, թե խորհրդարան չի վերադառա և երբ «Դիմադրության» շարժումը անհաջողություն ունեցավ` համարձակություն ունեցավ վայր դնելու մանդատը։ Վանեցյանը իր բազմաթիվ թերություններով, կոպիտ սխալներով հանդերձ, ցույց տվեցր, որ ինքն էր ճիշտ ու պատասխանատու է իր ասած հայտարարությունների համար։  Վանեցյանն իհարկե ինչպես և սպասելի էր չկարողացավ քաղաքականապես գրագետ ու պատասխանատու քայլը իր համար քաղաքական կապիտալ դարձնել, բայց դա չի մեղմում խորհրդարանական ընդդիմության ասօրվա վիճակը։

Մի բան հստակ է, եթե ընդդիմությունն առանց հստակ բացատրության գնա խորհրդարան (այստեղ չի աշխատի հանուն Արցախի խորհրդարան գնալու լոլոները), ապա իրենք կկորցնեն հանրային եղած աջակցությունը, որից կարճ ժամանակ անց իշխանությունը կանցնի հարձակման ու այնպես կոչնչացնի ընդդիմությանը խորհրդարանում, որ քարը քարին չի մնա։ Այս ժամանակ էլ ընդդիմությունը կարող է հայտարարել, թե խորհրդարանում անելիք չկա, բայց դա արդեն ոչ ոքի չի հետաքրքրելու՝ գնացքն արդեն գնացած կլինի։