Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը...

Եվս երկու ամսով երկարաձգվել է Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանի կալանքի ժամկետը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում սեպտեմբերի 3-ին ձերբակալվել են «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր Բագրատիոն Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ իրենց աշխատասենյակներում իրականացված խուզղարկություններին անմիջապես հետո։

Մամուլի տեղեկություններով՝ ձերբակալությունն առնչվում է ապօրինի շինթույլտվությունների տրամադրմանը։ Քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է միայն Սուրեն Աբովյանը, Դարբինյանը և Լոռու մարզում գործող «Մարգարյան Բիլդինգ Գրուպ» ընկերության սեփականատերերը, որոնք ևս ձերբակալված էին, ազատ են արձակվել։ Վարույթն իրականացնող մարմինը նրանց նկատմամբ որպես խափանման միջոցի է կիրառել բացակայելու արգելքը։