«Վանաձոր» ՔԿՀ-ում մեծ բունտ է. Դատապարտյալներ...

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում մեծ բունտ է,  մեկ շաբաթ առաջ քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Արկադի Թադեւոսյանը, որը, ըստ լուրերի, բավականին խիստ է ու բանտում մաքրման գործընթաց է սկսել։

Մասնավորապես ՔԿՀ կալանավորները սկսել են աղմկել ու բանտում իրարանցում է սկսվել։ Մի քանի դատապարտյալ ինքնասպանության փորձ են արել։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ է արել Հ. Ասլանյանը, որը 2019 թվականի դատարանի որոշմամբ գողության համար ազատազրկման է դատապարտվել։

Արթուր Պապյանը 2023 թվականին դատարանի որոշմամբ ազատազրկման է դատապարտվել շորթման համար։

Գ.Պողոսյանը 2023 թվականին դատարանի որոշմամբ ավազակային հարձակման ու գողության համար է դատապարտվել։

Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝  տևական ժամանակ է տարբեր քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են իրականացվում։ ՔԿՀ-ներում կալանավորվածների խցերում արգելված իրեր են փնտրում և հավաքում։

«Վանաձոր» ՔԿՀ-ում, երբ հերթական ստուգումներն են մեկը սափրիչի ծայրով վնասել է արմնկային հոդը, 2-ը կուլ են տվել սափրիչի ծայրը, 3-ը կուլ են տվել երկաթի կտոր։իրականացվել, կալանավորվածները իրենց ըմբոստությունը ցույց տալու համար սկսել են ինքնավնասումներ կատարել։