
Armlur.am-ը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն իրավապահ մարմինները Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով բացի ձերբակալված Նարեկ Օհանյանից, այլ անձանց ներգրավածության մասին եւս տեղեկություններ են հասել։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն այս պահին իրավապահները փնտրում են նրանց։ Ավելին, մեզ հասած լուրերի ենթադրյալ մյուս կասկածյալները, որոնք ըստ նախնական տեղեկությունների կապ ունեն Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ դեռեւս 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների գործով անցել են եւ եղել են ՔՊ-ական Մերձավան համայնքի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի թիմակիցները։
Ի դեպ համայնքի բնակիչների պատմելով՝ չնայած իրավապահները հսկում են նաեւ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տունը, սակայն նա երկրում չէ»։