Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու կինը՝ Լուսինե Թադևոսյանը, այսօր՝ 2026թ․ հունվարի 19-ին, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին նշված է «Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակում։
Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրության։ Դատախազություն են հրավիրվում գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար։



