
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Նա ծաղկեպսակ է դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Վալենտինա Մատվիենկոն Երևան է ժամանել երեկ: Նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:
Դաշնային խորհրդի պատվիրակության կազմում են Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, Պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինը, Միջազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, Սոցիալական կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուլյա Լազուտկինան, Տարածաշրջանային կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ուսը, Միջազգային կոմիտեի անդամ Ալեքսանդր Կարելինը և Սոցիալական կոմիտեի անդամ Անդրեյ Չեռնիշևը։