Վահրամ Խաչատրյանն ազատվել է Արմավիրի մարզպետի...

Հայաստանի վարչապետի որոշմամբ Վահրամ Խաչատրյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝Վահրամ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- Այս մասին ասված է վարչապետի որոշման մեջ: