Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրությունը տեղի կունենա ԱԺ նիստին զուգահեռ: Ընտրույթունը կատարվելու է փակ, գաղտնի՝ առաջիկա մեկ ժամվա ընթացքում՝ 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում:
Քիչ առաջ Գրիգորյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով, որի ընթացքում անդրադարձավ նիստի ընթացքում հնչեցրած կարծիքներին ու հարցերին:



