Վահե Գրիգորյանի՝ երեկվա հայտարարությունը Մակո...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար անակնկալ է եղել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունը:

«Վահե Գրիգորյանի հայտարարությունն առնչվում է սահմանադրական որոշակի դրույթների մեկնաբանությանը, իսկ, ինչպես գիտենք, Սահմանադրությունն ու սահմանադրական դրույթները կարող են մեկնաբանել բացառապես ՍԴ-ն և դատարանի դատավորը, հետևաբար, բոլոր մեկնաբանությունների համար Վահե Գրիգորյանին դիմեք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մակունցը:

Լրագրողների հարցին` եթե կա ԱԺ կողմից ընտրված ՍԴ նախագահ, այժմ Վահե Գրիգորյանն ինչպե՞ս է պատրաստվում ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը, Մակունցը պատասխանեց.

«Մտադրությունների հետ կապված` ասեմ, որ դա յուրաքանչյուր թեկնածուի իրավունքն է որևէ փուլում որոշել իր մտադրությունները հանրայնացնել կամ չհանրայնացնել: Վահե Գրիգորյանը նպատակահարմար է գտել իր աշխատանքային մտադրությունների մասին տեղեկացնել երդման արարողության ընթացքում, և որևէ խնդիր ես չեմ տեսնում»: