Վահան Կոստանյանը Հռոմում մասնակցել է «Հայաստա...

Հայաստանի արտաքին գործերի  նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հռոմի Ամերիկյան գիտությունների կենտրոնում մասնակցել է «Festival della Diplomazia» հարթակի և Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից համակազմակերպված «Հայաստանի տեսլականը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ» խորագրով քննարկմանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը  մասնակիցներին ներկայացրել է Վաշինգտոնում 2025թ. օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնություններից հետո Հարավային Կովկասում զարգացումները, մասնավորապես խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված տնտեսական,  ներդրումային և տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման նոր հնարավորությունները: 

Վահան Կոստանյանը պատասխանել է նաև ներկաների՝ Հայաստանի արտաքին քաղաքական այլ առաջնահերթություններին վերաբերող հարցերին:

Քննարկմանը ներկա էին Իտալիայի կառավարության, խորհրդարանի, փորձագիտական, գիտական, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ: