
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա կապակցությամբ։
ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է.
«Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք փոխգործակցության օրակարգն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»: