Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կահիրե կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայաստանյան ներկայիս հասարակական քաղաքական կյանքի անցուդարձերին, ապա և մանրամասներ ներկայացրել կառավարության կողմից պաշտպանական, առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ու նոր ծրագրերի մասին։
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը պատասխանել է համյանքի ներկայացուցիչների կողմից հնչեցված հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթություններին:



