Վահագն Խաչատուրյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանակա...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերություններն էականորեն զարգացել են՝ ընդգրկելով գործընկերության օրակարգի գրեթե բոլոր ուղղությունները։

«Ցանկանում եմ ընդգծել Եվրոպական խորհրդարանի դերը, որն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի և հայ ժողովրդի համար առաջնային կարևորություն ներկայացնող հարցերում:

Ցանկանում եմ նաև վստահեցնել, որ մեր տրամադրվածությունը Եվրոպական միության բոլոր նախաձեռնություններին դրական է, և մենք հակված ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները: Վստահ եմ նաև, որ հետագայում մեր համագործակցությունն ավելի ընդգրկուն կդառնա»,- ասել է նախագահը:

Նիլս Ուշակովսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար: