![Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ դեսպանին](/imgs/posts/medium/2024/03/fff8da3.jpeg)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:
Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի դրական ավարտը, ինչը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության մի շարք օրակարգային հարցերին և համատեղ ջանքերով վերջիններիս լուծման հնարավորություններին: