Շախմատի կանանց ընտրանին հաղթել է Ադրբեջանի ըն...

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Օլիմպիադայի հերթական փուլում հաղթել է Ադրբեջանի հավաքականին: Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։

Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

7 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։