Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանե...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։

Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։

Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք արտասահմանյան գործընկերների հետ:

2003 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած առաջին համաժողովի ընթացքում ընդունվել է Ալմաթիի գործողությունների ծրագիրը, իսկ 2014 թվականին Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ Վիեննայի գործողությունների ծրագիրը (2014-2024)։ Այս նախաձեռնությունները կարևոր դեր են խաղացել տարանցիկ պետությունների առևտրատնտեսական խնդիրների մեղմման և ենթակառուցվածքների զարգացման գործում։

Թուրքմենբաշիում կայանալիք երրորդ համաժողովի օրակարգում ընդգրկված են տարանցիկ ու տրանսպորտային կապերի զարգացման, թվային փոխկապակցվածության ընդլայնման, կլիմայական կայունության ամրապնդման, տնտեսական դիմացկունության բարձրացման և միջազգային ներդրումների խրախուսման հարցերը։