Վահագն Չախալյանի կալանքը փոխվեց տնային կալանք...

Վահագն Չախալյանի կալանքը փոխվեց տնային կալանքով:  Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց հասարակական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխել տնային կալանքով։

Դատարանի նշած հասցեում գտնվող տանը Չախալյանը չի կարող հյուրեր ընդունել, բացառությամբ մերձավոր ազգականների, ընտանիքի անդամների, պաշտպանների։ Տնային կալանքի ընթացքում վերահսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային միջոցներով։

Հիշեցնենք, որ նա մեղադրյալ է Բագրատ Սրբազանի և 17-ի գործով։