Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է։ Մենք զանգահարեցինք երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանին՝ ճշտելու, արդյո՞ք այս տարի ևս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նախագահ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
Մեզ հետ զրույցում Միկոյանն ասաց․ «Այո, այս տարի ևս նախագահ Քոչարյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»։
Մեր հարցին, թե որտե՞ղ և ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը անցկացնելու ծննդյան օրը, Միկոյանը պատասխանեց․ «Նախագահը Հայաստանում է և, ինչպես միշտ, այս օրը անց է կացնում իր ընտանիքի հետ»։