Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել....

«Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել։ Իսկ մարդիկ, հասարակ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին»,- RT-ին ասել է գործարար Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով  ՀՀ ՆԳՆ-ի կողմից իրեն ձերբակալելու փորձը:

Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը տարածել է Սամվել Կարապետյանի պաշտոնական հայտարարությունը, որում ասվում է․

«Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»:

Ըստ Կարեն Կարապետյանի՝ ոստիկանությունը  Սամվել կարապետյանի տան մոտից, մոտ 3 տասնայկ մարդու է ձերբակալել;