«Ուժը գերակշռում է օրենքի վրա, Ադրբեջանը հետև...

Միջազգային հարաբերությունները մտնում են նոր փուլ, ցավոք, այս փուլում այլևս գերակշռում է ոչ թե օրենքի, այլ ուժի գերակայությունը: Մենք սա հստակ տեսնում ենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Դավոսում՝ Euronews-ին տված հարցազրույցի ընթացքում, հայտնում են ադրբեջանական ալիքները:

«Ցանկացած երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, պետք է մտածի իր հարևան երկրների կայունության մասին: Մենք չունենք որևէ պոտենցիալ ռիսկ երկրի ներսում: Բոլոր պոտենցիալ ռիսկերը հնարավոր են դրսից: Մենք մտահոգված էինք Իրանում տիրող անկայունությունից և մեզ համար կայունությունը, կանխատեսելիությունը և խաղաղությունը տարածաշրջանում շատ կարևոր է», -ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը բնական գազ է մատակարարում արդեն 16 երկրի և դրանցից 10-ը ԵՄ անդամ երկրներ են և այս ցուցանիշներով Ադրբեջանը համար մեկ գազ մատակարարողն է աշխարհում: