«Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ։ Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ հաստատելով մեր տեղեկությունները։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ։ Ձերբակալվել է 8 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։



