«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկն...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն գործարար Սամվել Կարապետյանն է։

Այս մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստանին առաջին հերթին պետք է ուժեղ առաջնորդություն։ Նոր առաջնորդ՝ կառավարչի հմտություններով։ Նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է»,-հայտարարեց Նարեկ Կարապետյանը։

Կուսակցության պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ներկայացվել է կուսակցության քաղաքական օրակարգը և հայտարարվել վարչապետի թեկնածուի անունը։

Հիշեցնենք, որ համագումարի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ էր ընտրվել Սամվել Կարապետյանը։