Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
«Ներկայանում ենք՝ թափանցիկ, ազնիվ եւ պրոֆեսիոնալ![]()
Գալիք 5 տնտեսական քայլերն են
300000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում:
Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում![]()
0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար:
Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու են իրենց գործունեությունը![]()
20% էժան դեղորայք բոլորի համար:
Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու![]()
Բերքի երաշխավորված մթերում գյուղերում:
Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու![]()
20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ:
Պետությունը նպաստելու է ընտանիքների ձեւավորմանը եւ աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»,-գրել է նա։



