Ուզբեկստանն ու Ադրբեջանը ակտիվացնում են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու ջանքերը, հայտարարել է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով գտնվում է Ուզբեկստանում։ Կիրակի օրը Ալիևը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը Տաշքենդում անցկացրել են հանդիպում և Բարձրագույն միջպետական խորհրդի երրորդ նիստը։
«Մենք համատեղ կզարգացնենք Անդրկասպյան միջանցքի ներուժը, կբարելավենք լոգիստիկ ենթակառուցվածքների արդյունավետությունը և կակտիվացնենք Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու ջանքերը», – գրել է Ասադովը իր Telegram ալիքում։
Նախորդ օրը Միրզիոևը և Ալիևը ստորագրել են երկու երկրների միջև հավերժական բարեկամության պայմանագիր, նաև 10 այլ փաստաթղթեր։



