Ուզբեկստանի նախագահի պաշտոնում վերընտրված Շավ...

Շավքաթ Միրզիյոևը, ով վերընտրվել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնում, նոյեմբերի 6-ին ստանձնել է պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Սենատում:

Շավքաթ Միրզիյոևը ձեռքը դրել է երկրի սահմանադրության ու Ղուրանի վրա՝ երդվելով ծառայել Ուզբեկստանի ժողովրդին:

Նախագահական ընտրություններում Միրզիյոևը ստացել էր քվեների 80.12 տոկոսը: