Ուղիղ․ Ուժայինները խուզարկություն են իրականաց...

Այս պահին ոստիկանության և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում։

«Մայր Հայաստանն» ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ շեշտելով, որ ակնհայտորեն խոչընդոտվում է իրենց աշխատանքները:

Վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել նաև «Մայր Հայաստանի» թիմակից Արա Ոսկանյանի տանը, ով կազմակերպչական հարցերով է զբաղվում:

«Սա մենք գնահատում ենք որպես իշխանությունների կողմից հարձակում Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժի դեմ և կոչ ենք անում լրատվամիջոցներին գալ Գորկու 50/4 հասցե»,-ասված է«Մայր Հայաստանի» հաղորդագրությունում: