Ազատության հրապարակում մեկնարկել է «Համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշ» անվամբ միջոցառում:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ նստացույց է լինելու. «Սիրելիներս, օրերս էի հիշեցրել Արցախյան պայքարում բեկումնային դեր ունեցած համաուսանողական նստացույցի մասին: Վաղը, ճիշտ 34 տարի առաջ, Ազատության հրապարակում, հազարավոր ուսանողներս երջանիկ էինք, մեր պայքարն արդյունք տվեց: Ու 34 տարի հետո, ճիշտ նույն օրը, 2022-ին, ժամը 19:00 հավաքվենք Ազատության հրապարակում, նույն աստիճանների մոտ, մեր հուշը, կարոտը վերապրելու, հանուն Արցախի մեր պայքարը վերհիշելու, մեր զոհված տարեկից ուսանողներին խնկարկելու համար: Կլինեն նույն երգերը, այդ օրերի մթնոլորտը վերականգնող լուսանկարները»:



