Մենք գտնվում ենք կառավարության և ուղևորների արանքում, դարձել ենք քաղաքապետարանի իրենց «բռոնի ժիլետը», ուղևորը փողը չի տալիս, ասում ես վճարիր, ասում է՝ գնա Նիկոլից ուզի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործադուլ իրականացնող երթուղայինի վարորդներից մեկը:
«Պայմանագրով ո՞ր մեկն է իմ անվտանգությունը ապահովում, որ մեկը հեռախոսը կամ պայուսակը տվեց գլխիս, հո ես չեմ նստի ծեծ ուտեմ: Մի հատ էլ թեթևակի բողոք է լինում, ասում են` վատ վարորդ ես, արի դիմումդ գրի, ազատվի, գնա: Կինը երեխան գրկին նստում է, ասում է 100 դրամանոց չունեմ, ասեմ իջի սառի՞։ Եթե ձեր խիղճը կհերիքի անեք, դուք արեք։ Իմ խիղճը չի հերիքում»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։