Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած...

Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած վարորդին ազատել են աշխատանքից: Այս մասին տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամլո խոսնակ Գեղամ Ասատրյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,- գրել է խոսնակը: 

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ միջադեպ է տեղի ունենում ավտոբուսի վարորդի և ուղևորուհու միջև: