Ունեցել ենք դեպք, որ մի ուսուցիչ փորձել էր այլ ուսուցչի փոխարեն լրացնել, երկուսն էլ գրանցված էին ատեստավորման: Ամուսիններ էին, այդ դեպքը բնականաբար բացահայտվեց: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Համակարգի հանդեպ մենք շատ ուշադիր ենք, և թվային համակարգը որևէ խնդիր չի կարող առաջացնել: Այս տարի 7,200-ից ավելի մարդ է մասնակցել, դա մեծ թիվ է, որպեսզի մենք վստահ լինենք, որ դա ոչ թե ուղղակի փորձարկված է, այլ գործող համակարգ է: Եթե որևէ խնդիր լիներ, անպայման պարզ կդառնար»,-նշել է նա:



