USAID-ի փակումը, հավանաբար, հակասահմանադրական...

Միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության վարչության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փակումը, հավանաբար, Սահմանադրության խախտում է, երեքշաբթի վճռել է ԱՄՆ Մերիլենդ նահանգի դաշնային դատարանը: Այս մասին գրում է apnews.com-ը:

Վճիռն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում է վերականգնել էլեկտրոնային փոստի և համակարգչի հասանելիությունը USAID-ի բոլոր աշխատակիցներին, ներառյալ վարչական արձակուրդի մեջ գտնվողներին:

Դատավորը Թեոդոր Չուանգը նշել է, որ գործող վարչակազմը հավանաբար ԱՄՆ Սահմանադրության մի քանի դրույթներ է խախտել, այդ թվում՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը։

Հիշեցնենք, որ Թրամփն իշխանության գալուց հետո, պետական ծախսերը կրճատելու նպատակով փակել է USAID-ի ծրագրերի ճնշող մեծամասնությունը: