Ուրուգվայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ...

Ուրուգվայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները մարտի 15-ին մասնակցել են Բելգիայի դեսպանության նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ Մոնտեվիդեոյում անցկացվող արագ նավարկության մրցույթին։

Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ մրցույթին մասնակցել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մյուս պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները։ 

ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակներում։