Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը փոշմանել է։ Ի հակառակ իր խոստման նա կրկին որոշել է քաղաքականությամբ զբաղվել։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Ուրիխանյանը հայտարարել է, որ այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու․«Իմ անձնական քաղաքական կարիերան Հայաստանի Հանրապետությունում ավարտված է։ Ավարտված է այն պահից, երբ որ անցած տարվա խորհրդարանական ընտրություններին ես արժանացա մեր ընտրողների 1 տոկոսի աջակցությանը։ Այդքանով ամեն բան փակված է։ Չեմ հետապնդում որևէ նպատակ, չունեմ որևէ նկրտում։ Որևէ քաղաքական կամ պետական գործունեության մասին խոսք լինել չի կարող։ Իմ կյանքում համարում եմ հայաստանյան քաղաքական տիրույթը փակված, ավարտված, սպառված։ Սա հստակ» ,-հայտարարել էր Ուրիխանյանը իր էջում հրապարակված տեսաուղերձում։
Այդ հայտարարությունից հինգ ամիս անց նա հայտարարում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին․«Որոշում է կայացվել մասնակցելու Երևանի ընտրություններին․․․»,-գրել է Ուրիխանյանը։



