Ես տեսնում եմ հայ կանանց պոտենցիալը, ուրախ կլինեի, եթե մի օր Հայաստանի ղեկավար տեսնեի շատ համարձակ կնոջ: Այս մասին հարցուպատասխանի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչն է խանգարում կանանց ակտիվ մասնակցել հասարակական և քաղաքական կյանքին ու ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը:
«Մենք ամեն ինչ անելու ենք բարձրացնելու հայ կնոջ դերը: Այս մեկ տարվա ընթացքում՝ գտնվելով քաղաքական պայքարի մեջ, ես ուղղակի զարմացած և հիացած եմ ազգային ժողովի կին ընդդիմադիր գործիչներով, մեր ուժեղ ու հետաքրքիր կին լրագրողներով, մեր թիմի ուժեղ կին անդամներով:
Ես տեսնում եմ հայ կանանց պոտենցիալը, ամեն ինչ անելու ենք, որ իրենք ավելի զարգանան, ավելի համարձակ դառնան, ավելի ուժեղ դառնան, որովհետև կանայք ավելի ճիշտ են տեսնում, թե ինչ է հարկավոր հայ երեխային, հայ երիտասարդին, հայ մարդկանց: Ես իմ հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ ուրախ կլինեի, եթե մի օր Հայաստանի ղեկավար տեսնեի շատ համարձակ ու հայրենասեր կնոջ»,- նշել է Կարապետյանը:



