Ուրախ եմ տեսնել թեկնածուի, որն իրականում Հայո...

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Կվինի թեկնածության հաստատման լսումները:

Դրանց ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչմանը:

«Ուրախ եմ տեսնել թեկնածուի, որն իրականում Հայոց ցեղասպանությունն անվանում է «ցեղասպանություն»», - ասել է Մենենդեսը՝ ընդգծելով, որ նախկինում արգելափակել է այն թեկնածուներին, որոնք Սենատի լսումների ժամանակ իրենց պատասխաններում ժխտել են Հայոց ցեղասպանությունը:

Սենատոր Մենենդեսը իր խոսքում նշում է՝ սա Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Մենք ականատես եղանք Ադրբեջանի հարձակումներին, ինչպես նաև տեսանյութերին, ուր պատկերված են ռազմական հանցագործություններ, ինչպես նաև երկարատև մարդասիրական ճգնաժամին, որն առաջացել է պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում, ասում է սենատորը: