Հայաստանում գնաճի փոքր-ինչ աճը՝ սեպտեմբերին 3.7 տոկոս գնաճը պայմանավորված է առաջարկի գործոններով:
Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«ՀՆԱ-ի աճը շատ մոտ է պոտենցիալին: Կարծում ենք, որ շատ լավ դիրքում ենք, որովհետև ունենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ: Գնաճի վերջին որոշակի աճը 3.7 տոկոս է այս պահի դրությամբ, հիմնականում պայմանավորված է առաջարկի գործոններով»,-ասաց Գալստյանը:
Նա նշեց, որ ԿԲ-ները, որպես կանոն, զերծ են մնում առաջարկի գործոններին արձագանքելուց, որովհետև նրանց հիմնական գործը հանդիսանում է պահանջարկի բաղադրիչով պայմանավորված գնաճի կառավարումը:
Անդրադառնալով 2025-ի արդյունքներով տնտեսական աճի հնարավոր սցենարների վերաբերյալ հարցին՝ ԿԲ նախագահն ասաց, որ ֆինանսական շուկայի մասնակիցների գնահատականների համաձայն կանխատեսումը մոտ 5.2 տոկոս է։



