Ու՞մ են ընտրելու Երևանցիները

Մեկնարկել է  «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը:


Ներկայացվում են առաջիկա ավագանու ընտրությունների վերաբերյալ «Քաղաքապետի Վկաները» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է սեպտեմբերի 5-6 ընկած ժամանակահատվածում: Հարցումները իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով, հարցվածների քանակը՝ 800։

«Հարցին, թե որ կուսակցությանը կամ դաշինքին եք պատրաստվում քվեարկել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում, հարցվածները պատասխանել են հետևյալ կերպ՝ ՔՊ-16․3, Հայկ Մարության-11․8, Անդրանիկ Թևանյան-5,1, Մանե Թանդիլան-3,8, Արտակ Գալստյան-3,6, Արտակ Զեյնալյան-3․4, Դավիթ Խաժակյան-3․3, Վ․ Մնացականյան-2․7, Նորայր Նորիկյան- 1․9, Նելլի Հարությունյան-1․5, Արման Ղուկասյան-1։