Ու՞մ է պետք այս պատերազմը. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության շարունակությունը օգուտ է բերում միայն սահմանափակ թվով մարդկանց, մինչդեռ եվրոպացիներին խաղաղություն է պետք։

«Ու՞մ է պետք այս պատերազմը։ Քաղաքական գործիչներին, ովքեր կարծում են, որ միջուկային տերությունը կարող է պարտվել մարտադաշտում, զենքի արտադրողներին, որոնք շահույթ են ստանում անվերջ հակամարտություններից, և բանկիրներին, ովքեր խաղադրույք են կատարում Ռուսաստանի ռազմական պարտության վրա»,-գրել է նա X-ում։

Օրբանը շեշտել է, որ եվրոպացիները արժանի են ավելի լավին, քանի որ Եվրոպան խաղաղության կարիք ունի։

Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Հունգարիայի կառավարությունը հետևողականորեն պաշտպանել է դրա արագ կարգավորումը՝ բացառապես խաղաղ միջոցներով։