Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինի. Թր...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականներ չեն լինի Ուկրաինայում։ Այս մասին նա ասել է Փենսիլվանիայից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from FOX-ը։

«Մենք զինվորներ չենք ունենա մարտական գործողությունների տարածքում», - ասել է նա։

Թրամփը նշել է, որ անցյալ շաբաթ ռուսական և ուկրաինական կողմերը մարտերում կորցրել են 7100 զինվորականի։

ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում նաև նշել է, որ Patriot ՀՕՊ համակարգերն արդեն մատակարարվում են Ուկրաինա՝ Գերմանիայի միջոցով։