Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հնարավ...

Հարավային Կորեայի նախագահական գրասենյակից հայտնել են, որ Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելու որոշումը կախված կլինի Մոսկվայի գործողություններից: Այս մասին հաղորդում է  Yonhap գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ իշխանությունները մեկնաբանություններ են անում մի բանի շուրջ, որը տեղի չի ունեցել:

«Մենք կարող ենք դրան հակառակ կողմից նայել. այն, ինչ մենք կանենք ապագայում, կախված կլինի Ռուսաստանի գործողություններից», - մեջբերում է պաշտոնյայի խոսքը Yonhap-ը: