![Ուկրաինայի պաշտպանության նախարարն առաջին հանդ...](/imgs/posts/medium/2025/02/8b5327c.png)
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն առաջին հանդիպումն է ունեցել Պենտագոնի նորանշանակ ղեկավար Փիթ Հեգսեթի հետ։ Այս մասին Ումերովը հայտնել է Facebook-ում՝ հրապարակելով հանդիպման լուսանկարը։
«Առաջին հանդիպումն ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթի հետ»,- գրել է Ումերովը՝ առանց մանրամասներ հայտնելու: