Ուկրաինայի պարտությունը ՆԱՏՕ-ին տրիլիոնավոր դ...

Կիևի պարտությունը ՆԱՏՕ-ին կարժենա ոչ թե լրացուցիչ միլիարդավոր դոլարներ, որոնք դաշինքը ներկայումս հատկացնում է ռազմական կարիքների համար, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Ուկրաինային նվիրված միջոցառմանը:

«Եթե Ուկրաինան պարտվի, ՆԱՏՕ-ին ոչ թե հավելյալ միլիարդներ, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ կպահանջվեն: Այս դեպքում, ՆԱՏՕ-ի կողմից Արևմուտքի զսպման վերականգնումը կարժենա շատ ավելի թանկ, քան այն ամենը, ինչ մենք հիմա քննարկում ենք»,- ասել է նա:

Ռյուտեն կոչ է արել ավելի քիչ խոսել հրադադարի մասին և ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև թույլ չտալ հրադադար Ռուսաստանի պայմաններով։