Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների գծով լիազոր Դմիտրի Լուբինեցը հայտնել է, որ Ուկրաինայում Ադբեջանի անհետ կորած քաղաքացիներ կան։
«Կան Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք Ուկրաինայում անհետ կորած են համարվում պատերազմի հետեւանքով։ Մենք պետք է տեղեկություն գտնենք միասին։ Ես ձեզանից աջակցություն եմ սպասում։ Մենք իսկապես պետք է անհանգստանանք այս հարցով»,- հայտնել է Լուբինեցը Բաքվի համաժողովում։