Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթն Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բնականաբար, այս հարցը առանցքային է և արժանի է հատուկ քննարկման՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել մեգաֆոնային ձևաչափով», — ասաց նա ճեպազրույցի ժամանակ։



