Ուկրաինայի նախագահ Զելենսկին ցանկացել է զրուցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, սակայն Կրեմլից պատասխան չի ստացել, հայտնում է։ Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը՝ հղում տալով ֆրանսիական Le Figaro-ին տված Զելենսկիի հարցազրույցին։
Զելենսկին Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու խնդրանքով դիմել է մարտի 26-ին Դոնբասում ուկրաինացի 4 զինվորի զոհվելուց հետո․«Ես գրասենյակի ղեկավարին խնդրեցի կապվել, ցանկանում էի զրուցել Պուտինի հետ, սակայն նրանք չհաստատեցին խոսակցությունը և այն չկայացավ: Սկզբում նրանք պաշտոնապես ասացին, որ դիմում չի եղել: Սակայն ես հիշում եմ», - ասել է Զելենսկին և հավելել, որ սա պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի ցանկության բացակայության ցուցիչն է։