Պեսկովն ասել է, թե ովքեր են լինելու Ժնևի բանակցություններում ռուսական պատվիրակության կազմում:
Ուկրաինայի հարցով Ժնևի բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը կընդլայնվի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, պատվիրակությունը կընդլայնվի. այս անգամ (ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր) Մեդինսկուց բացի, այնտեղ կլինեն փոխարտգործնախարար (Միխայիլ) Գալուզինը և այլ պաշտոնյաներ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 17-18-ը: Ժնևում ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
ԱՄՆ առաջնորդի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները երեքշաբթի օրը Ժնևում ներկա կգտնվեն Ուկրաինայի կարգավորման հարցով հանդիպմանը, հայտնում է «Ռիա նովոստի»-ն:



